ԱՄՆ-ը օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը

ԱՄՆ-ը օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը

ԱՄՆ-ը օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը: Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

ԱՄՆ-ի պետական քարտուղարը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կայուն կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համագործակցությունը վերսկսելու կոչ է անում:

«Երբ տեղի է ունենում մարդասիրական աղետ, ԱՄՆ-ն աշխարհի առաջատարն է դրա արձագանքման գործընթացում: Այսօր մենք հայտարարել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած ժողովրդին օգնություն ցուցաբերելու մասին: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին, կրկին գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հակամարտությունը կայուն կարգավորելու համար»,- գրում է Մայք Փոմփեոն: