Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում էր վերադարձնել իր տարածքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է սա նշանակում միջազգային իրավունքի տեսանկյունից: Որ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք ինքը և ամբողջ միջազգային հանրությունը համարում էին Ադրբեջանի տարածքը: Այդ առումով Ադրբեջանն իրավունք ուներ ընտրել ցանկացած դաշնակից, որն իրեն այդ օգնությունը կցուցաբերեր», – ասել է Պուտինը «Ռոսիա 24»-ի եթերում: Պուտինն ընդգծել է, որ Ադրբեջանն անկախ, ինքնիշխան պետություն է և «իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին, ինչպես հարմար է համարում»:
«Ո՞վ կարող է այդ հարցում մերժել նրան», – ասել ՌԴ նախագահը: