Ծալկայի մունիցիպալիտետի Օզնի գյուղի Սուրբ Աստվածամայր եկեղեցին որը կառուցվել է 1860 թվականին` վերանորոգվեց:
Օզնի գյուղի բնակիչ Ալիկ Ղուբասարյանը ում գլխավորությամբ էլ եկեղեցում տարվել է շինարարական աշխատանքները, մեզ հետ զրույցում պատմեց. «Եկեղեցին տանիքից սկսած լրիվությամբ վերանորոգվել է: Բարեգործը եւ ֆինանսավորողը մեր համագյուղացին է` Սողոյան Արարատը, ով առաջ ապրում էր եկեղեցու հարեւանությամբ: Եկեղեցու բակում կառուցվել է նաեւ նստատեղի, որը ֆինանսավորվել է գյուղացիների կողմից»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.