Աշոտ Կարախանյանի շինարարական ընկերության շահած մրցույթով (նախատեսված 35 127 լարիից 28 102 լարիի չափով) վերանորոգվել է Հովսեփյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող բնակելի շենքի տանիքը, տեղադրվել են դռներ՝ Ազատության թիվ 56, 58, 12, 10 հասցեներում գտնվող բնակելի շենքերում:
Նախատեսվում է նաև բնակելի շենքերի դռների տեղադրում Պուշկինի թիվ 45, 47, 49, Տերյանի թիվ 24 հասցեներում: Բացի այդ, նախատեսվում է օդափոխության համակարգ կառուցել Ազատության թիվ 9 շենքում: