Խուսափեք COVID-19-ի բուժման ընթացքում հակաբիոտիկների անհարկի օգտագործումից. ԱՀԿ

Խուսափեք COVID-19-ի բուժման ընթացքում հակաբիոտիկների անհարկի օգտագործումից. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է Եվրոպայում հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացման ռիսկի մասին`COVID-19 համավարակի ընթացքում այդ դեղերի ոչ պատշաճ ընդունման պատճառով:

«Չնայած այն հանգամանքին, որ հակաբիոտիկները չեն բուժում և չեն կանխարգելում COVID-19-ի նման վարակները, եվրոպական տարածաշրջանի ինը երկրներում և գոտիներում անցկացված մարդկանց վարքի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ հակաբիոտիկների օգտագործումը աճել է համավարակի ողջ ընթացքում՝ նոր դեպքերի աճին զուգահեռ»,- նշված է ԱՀԿ եվրոպական գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Հետազոտության համաձայն՝ հակաբիոտիկներ ընդունած մարդկանց 79-96% -ը COVID-19-ով չեն հիվանդացել, բայց խմել են դեղերը՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար: Հոսպիտալացված հիվանդների միայն 15% -ն է հակաբիոտիկների կարիք ունեցել, քանի որ նրանք ունեցել են ուղեկցող բակտերիալ վարակներ, սակայն հակաբիոտիկներ են նշանակվել հիվանդների 75%-ին։