Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ առաջիկա ամիսներին Վրաստանում տեղային սահմանփակումները կպահպանվեն, սակայն որքանով դա կազդի ձմեռային հանգստավայրերին, դեռ քննարկվում է:
Նրա խոսքով՝ որոշումների կայացման գործընթացում կառավարության առաջնահերթությունը կլինի առողջությունն ու անվտանգությունը:
«Առաջին հերթին պետք է վերլուծել համաճարակաբանների խորհուրդը, թե ինչ դոզայով և ինչ աշխարհագրությամբ պետք է սահմանվեն տեղային սահմանափակումները, ինչից ելնելով քննարկում ենք ձմեռային հանգստավայրերի վերաբերյալ հարցերը», — կառավարության նիստից հետո հայտարարել է Թուրնավան՝ հավելելով, որ ձմեռային հանգստավայրը, ինչպես ամառային հանգստավայրը, մեծ շարժունություն է առաջացնում, և այս կապակցությամբ կան որոշ համաճարակաբանական հարցեր:aliq.ge