ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիր» գրքի առաջին հատորը վաճառքի առաջին օրը ռեկորդներ է սահմանել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Penguin Random House-ին:
Նշվում է, որ նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում եւ Կանադայում վաճառվել է գրքի 887 հազար օրինակ, ներառյալ նախապես պատվիրվածները:
ԱՄՆ նախկին նախագահի աշխատությունը վաճառքի ծավալներով շրջանցել է իր կնոջ՝ Միշելի «Կազմավորում» վերնագրով հուշագրություններին, որոնք 2017 թվականին վաճառվել են 725 հազար օրինակով, հաղորդում է Gazeta-ն:
Օբամայի հուշագրությունների առաջին հատորը՝ A Promised Land («Ավետյաց երկիր») հայտնվել է խանութներում նոյեմբերի 17-ին: news.am