UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ ծնունդով Ջավախքից, Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հունվարի 23-ին:
Աբու Դաբիում կայանալիք UFC 257 մրցաշարում հայ մարտիկի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստը, hաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը:
Մենամարտը կանցկացվի թեթև քաշային կարգում:
24-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 17 մենամարտ, տարել 15 հաղթանակ ու կրել 2 պարտություն: 25-ամյա Հակպարաստը տարել է 12 հաղթանակ ու կրել 3 պարտություն: sport.news.am