Զինված անձը Թբիլիսիի Ծերեթելի պողոտայի միկրոֆինանսական կազմակերպություններից մեկում 9 պատանդ է վերցրել: Այս մասին հայտարարել է Վրաստանի Պարեկային ոստիկանության վարչության պետ Վաժա Սիրաձեն:
Ավելի ուշ տարածվեց տեսագրություն, որտեղ միկրոֆինանսական կազմակերպություն ներխուժած անձը ներկայացնում է իր պահանջները:
Տեսանյութը նկարահանել է պատանդներից մեկը: Ըստ կադրերի՝ հարձակվողը, հաշվի առնելով նրա խոսելու ոճն ու վարքը, ամենայն հավանականությամբ ոչ սթափ վիճակում է:
Նրա երեք պահանջներն են.
«Վրաստանում բոլոր խորհրդարանականները պետք է հավաքվեն և ընդունեն երեք օրենք՝
1) Արգելել բոլոր տեսակի ազարտային խաղերը ամբողջ Վրաստանում,
2) թույլ տալ բանկերին 7%-ով վարկեր տրամադրել, իսկ նրանք, ովքեր ունեն գործող վարկեր, դրանք իջեցվեն 7%-ի,
3) դեղագործական ընկերություններին միայն 10% շահույթի իրավունք տալ»:
Պատանդներ վերցրած անձը համացանցում արդեն ստացել է «Ռոբին Հուդ» մականունը: aliq.ge