Վրաստանում անց է կացվում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում անց է կացվում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում անց է կացվում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլն անց է կացվում  17 մեծամասնական ընտրատարածքներում: Քութաիսիում անց է կացվում նաև քաղաքապետի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը:

Ընտրական օրենսդրության համաձայն, ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են, հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններում, համապատասխան մեծամասնական ընտրատարածքներում լավագույն արդյունք գրանցած երկու թեկնածուներ: Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլ են անցել վեց ընտրական սուբյեկտների կողմից առաջադրված թեկնածուներ: Դրանք են. №2 – «Բաքրաձե, Ուգուլավա, Բոկերիա – Եվրոպական Վրաստան – շարժում ազատության համար», №5 – Ընտրական բլոկ «Միասնական ազգային շարժում – Միավորված ընդդիմություն «ուժը միասնությանմեջ է», №10 -«Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», №24- «Ալեկո Էլիսաշվիլի – Մոքալաքեեբի», №36 – «Գիրչի», №41 – « Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն անց է կացվում հետևյալ մեծամասնական ընտրատարածքներում, և դրանում անցած թեկնածուներն են.

№1 – Մթածմինդա, Կրծանիսի – Բեքա Օդիշարիա («Վրացական երազանք») և Շալվա Շավգուլիձե («Եվրոպական Վրաստան»)

№2 – Վակե – Նոդար Տուրձելաձե («Վրացական երազանք») և Էլենե Խոշտարիա («Եվրոպական Վրաստան»)

№3 – Սաբուրթալո – Դավիթ Սերգեենկո («Վրացական երազանք») և Ալեքսանդրե Էլիսաշվիլի («Մոքալաքեեբի»)

№4 – Իսանի – Կախա Կախիշվիլի (Վրացական երազանք) և Խատիա Դեկանոիձե («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

№5 – Սամգորի – Սոզար Սուբարի («Վրացական երազանք») և Լևան Խաբեիշվիլի («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

№6 – Դիդուբե, Չուղուրեթի – Գիորգի Վոլսկի («Վրացական երազանք») և Զուրաբ Գիրչի Ջափարիձե («Գիրչի»)

№7 – Նաձալադևի – Միխեիլ Ղավելաշվիլի (Վրացական երազանք) և Շալվա Նաթելաշվիլի («Լեյբորիստական ​​կուսակցություն»)

№8 – Գլդանի – Լևան Կոբիաշվիլի («Վրացական երազանք») և Նիկանոր Մելիա («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

№10 – Թելավի, Ախմետա, Ղվարելի և Լագոդեխի – Իրակլի Քադագիշվիլի («Վրացական երազանք») և Գիորգի Բոտկովելի («Միացյալ ազգային շարժում. Իշխանությունը միասնության մեջ է»)

№11 – Մցխեթա, Դուշեթի, Թիանեթի և Ղազբեգի – Շալվա Կերեսելիձե («Վրացական երազանք») և Ցեզար Չոչելի («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

№12 – Ռուսթավի, Գարդաբանի – Նինո Լացաբիձե («Վրացական երազանք») և Դավիթ Կիրկիտաձե («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

№16 – Խաշուրի, Քարելի – Զաալ Դուգլաձե («Վրացական երազանք») և Նատո Չխեիձե («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

№21 – Զեստափոնի, Տղիբուլի, Թերջոլա, Բաղդաթի – Բեժան Ծաքաձե («Վրացական երազանք») և Կախա Գեծաձե («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

№23 – Քութաիսի – Զազա Լոմինաձե («Վրացական երազանք») և Գրիգոլ Վաշաձե («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

№27 – Զուգդիդի – Իրակլի Չիքովանի («Վրացական երազանք») և Մալխազ Ջալաղոնիա («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

№28 – Բաթումի – Ռեսան Կոնցելիձե («Վրացական երազանք») և Լևան Վարշալոմիձե («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

№30 – Խելվաչաուրի, Քեդա, Շուախևի և Խուլո – Անզոր Բոլքաձե («Վրացական երազանք») և Միշա Բոլկվաձե («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

Միևնույն ժամանակ, Քութաիսիում տեղի է ունենում քաղաքապետի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ միմյանց դեմ մրցում են՝ Յոսեբ Խախալեիշվիլին (Վրացական երազանք) և Գրիգոլ Շուշանիան («Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է»)

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարել են մեկ տոկոսանոց շեմը և հայտնվել խորհրդարանում, հրաժարվում են մտնել օրենսդիր մարմին: Իրենց մանդատներից հրաժարվում է ութ ընդդիմադիր կուսակցություն, դրանք են՝ «Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Ռազմավարության Աղմաշենեբելի», «Լելո», «Հայրենասերների դաշինք», «Գիրչի», «Մոքալաքեեբի», «Լեյբորիստական ​​կուսակցություն»: Նրանք չեն ճանաչում նաև ընտրությունների երկրորդ փուլը: Սակայն այսօրվա ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները քվեաթերթիկներում այնուամենայնիվ ներկայացված են, քանի որ ըստ օրենքի անհնար է թեկնածությունը հանել ընտրությունների երկրորդ փուլին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, երկրորդ փուլում ընտրողներին կսպասարկի 1 914 տեղամաս և իննը հատուկ տեղամաս: Ինչ վերաբերում է ստացիոնար բուժ հաստատություններում և մեկուսացման մեջ գտնվող ընտրողներին (կարանտին, ինքնամեկուսացում), ապա ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար ստեղծվել են 80 հատուկ տեղամասեր:

Ընտրողների ընդհանուր թիվը 2 140 210 է:

ԿԸՀ-ում ասում են, որ չնայած համավարակին ընտրություններին մասնակցելն անվտանգ է, քանի որ ընտրատեղամասերում նախատեսված են բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք կանխելու են վարակի տարածումը: Ընտրատեղամաս հասնելուն պես անհրաժեշտ է կրել շնչադիմակ, սակայն դրա բացակայության դեպքում, ընտրողներին կապահովեն շնչադիմակով: Նրանց կտրվեն նաև անհատական ​​գրիչներ:

Ըստ ԿԸՀ-ի, նոյեմբերի 21-ի ընտրությունների դիտորդական առաքելություն կատարելու համար գրանցվել են ընտրական սուբյեկտների 9 521 ներկայացուցիչներ, 132 տեղական դիտորդական կազմակերպությունների 47 345 և 48 միջազգային կազմակերպությունների 920 դիտորդներ: Ընտրական գործընթացը լուսաբանելու համար հավատարմագրված է 118 լրատվական կազմակերպության 5 964 ներկայացուցիչ:

ԿԸՀ-ում նշում են, որ ընտրական օրենսդրության համաձայն, տեղամասում քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է: «Պետք է նշել նաև, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել ընտրողների տեղաշարժը ընտրատեղամասի մուտքի մոտ, իսկ քվեարկության իրավունքը նախատեսված է օրենքով: Քվեարկությունը գաղտնի է, և ոչ ոք իրավունք չունի վերահսկելու կամ բացահայտելու որևէ մեկի ընտրությունը»,- հայտարարել են ԿԸՀ-ում:

Հատկանշական է, որ կառավարության որոշման մեջ կատարվել է փոփոխություն, որի հիման վրա նոյեմբերի 20-ից վերացվել է տեղաշարժի սահմանափակումը, Հետևաբար, ընտրական գործընթացում ներգրավված կողմերը կկարողանան առանց սահմանափակումների տեղաշարժվել: Հրամանագիրն ուժի մեջ է մինչև նոյեմբերի 22-ի առավոտյան 05:00-ն:

Ժամը 20:00-ին, քվեարկության գործընթացի ավարտից հետո, կսկսվի ձայների հաշվարկի ընթացակարգը: Տեղամասերի ամփոփ արձանագրությունները կազմվելուց հետո դրանք հնարավորինս շուտ կներկայացվեն ԿԸՀ -ի համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից և դրանք կբեռնվեն results.cec.gov.ge  կայքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական/հեռախոսային կենտրոնը – 2 51 00 51 և առցանց չաթը գործում են ժամը 07:00-ից: Խուլ ու լսողություն չունեցող ընտրողները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ տեսազանգի միջոցով: