Հոկտեմբերին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 3,8%

Հոկտեմբերին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 3,8%
Нет описания.

Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի բնակչուհի Զինա Բեզոյանը ով մեծացնում է իր 7 ամյա որդուն, ձեթը ձեռքին գյուղի խանութից դուրս էր գալիս շատ զարմացած ու զայրացած՝ սննդամթերքի գները կրկին թանկացել են։

«Գները ահավոր են, յուրաքանչյուր ապրանք թանկացել է, ձեթը եւս թանկացել է, գրեթե 5 լարիով։ Չգիտենք ինչ պիտի անենք, ինչպես պետք է ապրենք, որ ձմռան տակից մի կերպ դուրս գանք»,֊ ասում է 48-ամյա կինը։

Ըստ վիճակագրական ծառայության, տարեկան գնաճի ձևավորման վրա ազդել են հետևյալ խմբերի սննդատեսակների գների փոփոխությունները. Պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գներն աճել են 5,5% -ով , առողջապահական խմբում գներն աճել են 9% -ով, տրանսպորտ` 6% աճ, ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ ՝ 9% աճ: Մասնավորապես, թանկացել են ինչպես ծխախոտային ապրանքները (13,5%), այնպես էլ ալկոհոլային խմիչքները (5,1%):

Գնաճի ամսական տեմպի վրա հիմնական ազդեցությունը թողել է հետևյալ խմբերի գների փոփոխությունը. Պարենային և ոչ ալկոհոլային խմիչքներ (աճ 0,9%), հագուստ և կոշիկ` 5,4% աճ, առողջապահություն`1,2% աճ և տրանսպորտ`0,8% աճ:

Нет описания.
Double Comparison
Infogram

Նինոծմինդայի մեծածախ խանութներից մեկի սեփականատեր Վարդգես Արզումանյանն ասում է, որ բոլոր տեսակի ապրանքների գներն էլ աճել են.«Տոների հետ կապված դեռ կշարունակեն աճել, բայց գնաճի հիմնական պատճառը դոլարի թանկացումն է»։

Իսկ Հեշտիա գյուղի մանրածախ խանութի սեփականատեր Սամվել Արոյանը թանկացումը պայմանավորում է կորոնավիրուսի հետ։

«Սահմանները փակվեցին, տնտեսությունը կանգ առավ և գներն էլ սկսեցին կտրուկ աճել»,-ասում է նա։

Տնտեսագետ Գեգա Բեդնիեիշվիլիի համոզմամբ, գնաճի հիմնական պատճառը լարիի արժեզրկումն է։

«Լարիի արժեզրկման վրա ազդեցություն ունի դիզվառելիքի գինը, որը ազդում է բոլոր ապրանքատեսակների գների վրա։ Երկրորդ հերթին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է և տարբեր սահմանափակումները։ Ինչ վերաբերում է գնաճի վրա ընտրությունների ազդեցությանը, այս դեպքում դրա հետ ուղիղ կապ չկա, բայց երկրում քաղաքական ճգնաժամ է` կապված ոչ մաքուր ընտրությունների հետ։ Երբ ընտրությունների արդյունքները չեն ճանաչում հասարակության մեծամասնությունն,  դա վատ է, նյարդայնացնում է բոլորին և ազդում է լարիի արժեքի վրա, ինչն էլ իր հերթին ազդում է գների վրա։ Ասեմ, որ նորություն չէ, արդեն 8-9 տարի է, ինչ լարին արժեզրկվում է մեզ մոտ և հիմնական պատճառը երկրում 8 տարի տեւող վատ տնտեսական քաղաքականությունն է: Այն պահից, երբ մեզ մոտ իշխեց «Վրացական երազանք» կուսակցությունը, տնտեսությունը հայտնվեց ավելի վատ վիճակում»։

Տնտեսագետի կարծիքով, երկրում տնտեսական իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ․ «Պետք է փոխել «Վրացական երազանք» -ին, ես չեմ տեսնում թե նրանք ինչպես պետք է կարգավորեն վիճակը, նրանք դրան ունակ չեն, նրանց համար կարևորը Բիձինա Իվանիշվիլիի անվտանգությունն է։ Սա կարևոր առաջադրանք է, իսկ մնացածը երկրորդական է։ Այս իրավիճակում լավ էկոնոմիկա ունենալն ուղղակի անհնար է։ Դա է իրականությունը։»

Տնտեսական ոլորտի մեկ այլ փորձագետ Գիորգի Պապավան ասաց. «Մինչև ընտրություններն էլ սննդի գները փոխվում էին և դա կապ չունի ընտրությունների հետ», ավելացնելով, որ գնաճը կապված է փողի արժեքի հետ. «Երբ որ փոփոխվում է փողի արժեքը և ավելանում է, գներն էլ են բարձրանում»։

Մինչ այդ, բնակիչները թանկ գների պայմաններում գոյությունը պահպանելու համար ստիպված են սնվել խնայողաբար։

«Արդեն մտածում ենք, որ պետք է սնվել խնայողաբար, որպեսզի կարողանանք այս ահավոր բարդ պայմաններում գոյատևել։ Գյուղում զբաղվում ենք անասնապահությամբ, բայց հիմա անասուններին գնող չկա, կաթն էլ ձմռան այս սեզոնին քիչ է, որպեսզի փողով հանձնենք ու կարողանանք ապրել։ Ահավոր վատ տարի էր. Մի կողմից կորնավիրուս, գործազրկություն, թանկ գներ, մյուս կողմից էլ՝ պատերազմ: Այս թանկ պայմաններում միակ ելքը քիչ ուտելն է: Հագուստի առումով էլ պետք է յոլա գնանք հին հագուստներով, մինչեւ տեսնենք ինչ կլինի»,- ասաց Սամեբա գյուղի բնակիչ Զինա Բեզոյանը ձեթը ձեռքին ճանապարհվելով տուն։