Հայաստանի մայրաքաղաքում վերսկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցը: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը:
Ցուցարարները հավաքված են Երևանի Ազատության հրապարակում:
Հիշեեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի մայրաքաղաքում նման ցույց էր անցկացվել նոյեմբերի 18-ին: Վերջին մի քանի օրը ցուցարարներն արգելափակում էին տարբեր փողոցներ և պահանջում Փաշինյանի հրաժարականը: Նրանց մի մասին ձերբակալել են:
Ցույցի կազմակերպիչները 17 ընդդիմադիր կուսակցության առաջնորդներն են, որոնք երկրի վարչապետին մեղադրում են պետական շահերն անտեսելու և տարածքներն Ադրբեջանին փոխանցելու մեջ: Նրանց խոսքով, Փաշինյանը պետք է հրաժարական տա և երկրի խորհրդարանը պետք է ընտրի անցումային կառավարություն:
Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի առաջնորդը նոյեմբերի 9-ին պայմանագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին: Արդյունքում, տարածաշրջան են մեկնել ռուս խաղաղապահներ: Հայաստանի կառավարությունը համաձայնել է Ադրբեջանին փոխանցել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները:
Նյութի աղբյուր՝ 1tv.ge