Վրաստանում մսի ու ձվի արտադրությունը նվազել է, կաթինը՝ աճել
Վրաստանի վիճակագրության ազգային գործակալությունը հրապարակել է 2020 թվականի երրորդ եռամսյակի գյուղատնտեսական ապրանքների արտադրման նախնական տվյալները:
Ըստ GeoStat-ի տվյալների՝ 2020 թվականի 3-րդ եռամսյակում Վրաստանում արտադրվել է.
- 168,4 մլն լիտր կաթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2 տոկոսով ավել է:
- 14,7 հազար տոննա միս, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 6,4 տոկոսով:
- 154,8 մլն ձու, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 9,6 տոկոսով:
Նյութի աղյուր՝ Aliq.ge