Այսօրվանից ուժի մեջ կլինի ժամը 22:00-ից տեղաշարժի վերաբերյալ արգելքը

Այսօրվանից ուժի մեջ կլինի ժամը 22:00-ից տեղաշարժի վերաբերյալ արգելքը

Այսօրվանից կրկին ուժի մեջ կլինի ժամը 22:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժվի վրա հաստատված սահմանափակումը:

Նախորդ երկու օրվա ընթացքում որպես բացառություն արգելքի վերացումը, կապված էր ընտրությունների երկրորդ փուլի հետ:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, ընտրական գործընթացի անխափան իրականացման նպատակով, քանի որ տեղամասերի փակումից հետո ընթանում են համապատասխան ընթացակարգեր, նոյեմբերի 20-21-ին ժամը 22:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժման վրա սահմանափակումը վերացվել էր որպես բացառություն:

Վրաստանում համավարակաբանական իրավիճակի պատճառով, նոյեմբերի 9-ից խոշոր քաղաքներում `Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում, ժամը 22:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում ոտքով և տրանսպորտային միջոցներով տեղաշարժը սահմանափակված է: Ավելին․․․