Պայթյունավտանգ իրերի ոչնչացման համար Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ պաշտպանության նախարարության հակաականային մասնագետներ

Պայթյունավտանգ իրերի ոչնչացման  համար Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ պաշտպանության նախարարության հակաականային մասնագետներ

ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային ստորաբաժանումները ուղեւորվել են Ղարաբաղն ականազերծելու, հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։

«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 եւ Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովի օդանավակայանից մասնագետներին, տեխնիկան եւ սպառազինությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի շներին տեեղափոխել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների գոտում խնդիրների իրականացման համար»,- նշված է հաորդագրության մեջ

Երեւանի օդավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորականներ, 13 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, ներառյալ ականազերծման «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ եւ զրահամեքենաներ։

Հավելվում է, որ անձնակազմն ու տեխնիկան երթ կկատարեն Երեւան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով եւ նշանակման վայր հասնելով կսկսեն ինժեներային հետախուզման, ականազործման եւ հակամարտության ժամանակ Ղարաբաղի առավել շատ տուժած շրջաններում պայթյունավտանգ իրերի ոչնչացման խնդիրների կատարումը։