Արդարադատության տան մասնաճյուղերը և հասարակական կենտրոնները այլևս չեն աշխատի շաբաթ և կիրակի օրերին: Պետական ծառայությունների զարգացման գործակալության տեղեկությամբ, 22:00-ից հետո, տեղաշարժի սահմանափակման պատճառով, Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումիի արդարադատության տները հաճախորդներին կսպասարկեն 09:00-ից մինչև 21: 00-ն: Աշխատանքային գրաֆիկի փոփոխության պատճառը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է:
«Համավարակի ընթացքում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, արդարադատության տները և հասարակական կենտրոնները ձեռնարկել են մի շարք միջոցառումներ:
Ընթացիկ տարվա մայիսի 5-ից, արդարադատության տները և հասարակական կենտրոնները աշխատում են այցի նախօրոք ամրագրելու սկզբունքով և քաղաքացիներին սպասարկում էին ամեն որ, շաբաթ կիրակին ներառյալ:
Հունիսի 1-ից Թբիլիսիում, Բաթումիում և Քութաիսիում արդարադատության տները`09:00-ից 18:00-ի փոխարեն, մոտ 400 ծառայություն էին մատուցում 09:00-ից մինչև 24:00-ն, քաղաքացիները կարող էին ծառայություններ ստանալ ամեն օր, ներառյալ հանգստյան օրերը:
Նոյեմբերի 9-ից, նոր սահմանափակումների նախատեսմամբ, Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումիի արդարադատության տները հաճախորդներին սպասարկում էին ամեն օր, ժամը 09:00-ից 21:00-ն:
Նոյեմբերի 22-ից, արդարադատության տան մասնաճյուղերը և հասարակական կենտրոնները կաշխատեն երկուշաբթիից ուրբաթ ՝ 09:00-ից 21:00-ն:
Պարբերաբար խոշոր ախտահանման աշխատանքներ են իրականացվում Վրաստանում գործող 25 արդարադատության տներում և 85 հասարակական կենտրոններում:
Արդարադատության տներում և հասարակական կենտրոններում ծառայություններ կարելի է ստանալ միայն նախնական ամրագրմամբ` my.gov.ge պորտալից: Էլեկտրոնային համակարգը հաճախորդներին առաջարկում է հնգալեզու ծառայություն: Շահագրգիռ անձը կկարողանա այց ամրագրել ՝ վրացերեն, աբխազերեն, անգլերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով:
Արդարադատության տանը և հասարակական կենտրոնում ծառայություններ ստանալու համար քաղաքացին պետք է.
Այցը ամրագրելու նպատակով այցելի my.gov.ge կայք:
Պորտալում գործող օրացույցում պետք է նշի արդարադատության տան մասնաճյուղ այցելության ամսաթիվը և ժամանակը, որից հետո նա կստանա կարճ տեքստային հաղորդագրություն իր կողմից նշված հեռախոսահամարի վրա, որտեղ նշված կլինի այցի օրը, վայրը և ժամանակը. Ինչպես նաև միանվագ ծառայության ծածկագիր, որը նա կներկայացնի արդարադատության տուն այցի ընթացքում:
Կարևոր է, որ առանց նախնական ամրագրման արդարադատության տուն այցելած հաճախորդը չի կարող մուտք գործել շենք. Մասնաճյուղ այցելող անձը պետք է կրի շնչադիմակ, առանց դրա նրան թույլ չեն տա մտնել շենք», – նշված է պետական ծառայությունների զարգացման գործակալության հաղորդագրության մեջ:1tv.ge