Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ-տենդեր Մեծ Գոնդուրա գյուղում անձրևատար ջրանցքների կառուցման նպատակով:
Շինաշխատանքների իրականացման համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 12,300 լարի գումար: Մրցույթը անցկացվելու է դեկտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ ամեն տարի անձրևաջրերն ու ձնհալի ջրերը հեղեղում են բնակիչների տների բակերն ու տնամերձ հողամասերը: