Լուսանկարը արխիվից
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը արդեն մի քանի անգամ է հայտարարում է մրցույթ, որոնք չեն կայանում մասնակից չունենալու պատճառով: Մրցույթները վերաբերում էին Սաթխա, Ղուլալիս, Հեշտիա գյուղերում խմելու ջրի համակարգի վերանորոգմանը և Փոկա գյուղի համար մարզական գույքի ձեռքբերմանը:
Սաթխա, Ղուլալիս և Հեշտիա գյուղերում ջրամատակարարման համակարգի և Հեշտիայի ջրամղիչ պոմպակայանի վերանորոգման մրցույթը պետք է կայանար նոյեմբերի 18-ին: Մրցույթի նախնական գումարը կազմում էր 6,235 լարի: Փոկա գյուղի համար մարզական գույքի ձեռքբերման մրցույթն էլ պետք է կայանար նոյեմբերի 10-ին: