Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի սպորտդահլիճը ունի բազմաթիվ խնդիրներ: Սպորտդահլիճը կառուցվել է Հեշտիայի թիվ 2 հանարային դպրոցի տարածքում, այն (պատկանում է կրթության գիտության նախարարությանը) մինչեւ այսօր էլ չունի իր սեփական տարածքը, ինչն էլ բազմակի խնդիրների պատճառ է հանդիսանում: Սպորտդահլիճը այս պահին բախտի քմահաճույքին է հանձնված, քանի որ չի պատկանում ոչ մունիցիպալիտետին, ոչ էլ դպրոցին:
Դահլիճը ունի ջեռուցման համակարգ, բայց չունի գազամատակարարում: Դահլիճը ունի խնդիրներ էլեկտրականության հետ կապված, շինությունը լուսավորվում է, ծախսերը հոգում է տեղի բնակիչներից մեկը եւ դա արդեն երկար տարիներ: Դահլիճը չունի ջրամատակարարում։ Սպորտդահլիճը նաեւ չունի հետևող, ով ուշադրություն կդարձնի գույքին, շինությանը եւ տարածքին: Գյուղի երիտասարդությունը դահլիճը օգտագործում է հիմնականում ձմռանը, սակայն առկա խնդիրների պատճառով դա էլ է անհնար:
Այդ հարցի շուրջ մենք զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ: «Նախքան դահիլճը կառուցելը տարածք էր հարկավոր, 3 ամիս տարածք որոնելուց հետո վերջապես դահլիճը կառուցեցինք դպրոցի եւ մեծ ֆուտբոլի խաղադաշտին մոտիկ, որի տարածքը պատկանում է կրթության գիտության նախարարությանը: Երբ կառուցման աշխատանքը ավարտին հասցվեց ինքստինքյան առաջ եկավ տարբեր խնդիրներ, առաջինը որ չունենք՝ համապատասխան փաստաթղթեր, որպեսզի դահլիճը համարվի մունիցիպալ սեփականություն, այնուհետև կարողանանք աշխատատեղեր ստեղծել, միջոցառումներ անցկացնել եւ կոմունալ ծախսերը հոգալ ձմեռային պայմաններում»:
Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.