Վարակի տարածումը դանդաղեցնելու տեսանկյունից իրականացվող լրացուցիչ միջոցառումներն ու այս գործընթացում աշխատատեղերի առավելագույնս պաշտպանությունն էր կառավարության տնտեսական թիմի և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների միջև հանդիպման հիմնական թեմաները:
Վարչապետի հանձնարարությամբ, փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլիի գլխավորությամբ, կառավարության տնտեսական թիմը ինտենսիվ հանդիպումներ է անց կացնում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Փոխվարչապետը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները մանրամասնորեն լսել են ռեստորանային բիզնեսի ղեկավարների դիրքորոշումները, համավարակի ժամանակաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերների մասին և քննարկել, թե ինչպիսի կետային սահմանափակումներ կարող են սահմանվել վարակի տարածումը դանդաղեցնելու համար:
Զրույցը վերաբերել է նաև ներկայիս համավարակաբանական իրավիճակին: Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ վարակի տարածման աճող դինամիկայի ֆոնին, ոլորտում կան կանոնների պահպանման առումով մարտահրավերներ:
Քննարկելով հնարավոր լրացուցիչ կետային սահմանափակումները, մեկ անգամ ևս նշվեց, որ այս փուլում լիարժեք արգելափակում չի նախատեսվում, քանի որ աշխատատեղերի պահպանումը մնում է կառավարության գերխնդիրներից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Տեղեկատվությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը: