Նոյեմբերին նախատեսված մանկավարժների իրավասության հաստատման քննությունը չի կայանա և դեռ հայտնի չէ՝ ինչ որոշում է կայացնելու Վրաստանի ԿԳ նախարարությունը:
Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի բոլոր դիտորդներին և կոորդինատորներին ուղարկել է հաղորդագրություն, ըստ որի երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով՝ նոյեմբերին նախատեսված քննությունները չեն կայանալու:
Ըստ քննությունների ազգային կենտրոնի՝ առաջիկայում Վրաստանի ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի տեղեկությունը ուսուցիչների իրավասության հաստատման քննությունների վերաբերյալ որոշման մասին:
Հիշեցնենք՝ 2020 թվականի ամռանը պետք է անցկացվեր գործող ուսուցիչների հերթական իրավասության հաստատման քննությունները, սակայն կորոնավիրուսի պատճառով դրանք հետաձգվեցին մինչև նոյեմբեր:aliq.ge