Ինչպիսի սահմանափակումներ են կանխատեսում Վրաստանում կառավարությունից

Ինչպիսի սահմանափակումներ են կանխատեսում Վրաստանում կառավարությունից

Բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության ընթացքում մենք կքննարկենք այն հնարավոր սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են մի կողմից վարակի տարածումը դանդաղեցնելու համար, իսկ մյուս կողմից հնարավորինս քիչ վնաս հասցնել մեր բիզնեսին,- այս մասին փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին հայտարարել է, կառավարության տնտեսական թիմի և առ.տրի կենտրոնների ներկայացուցիչների ​​միջև հանդիպումից հետո:

Ըստ նրա, ոչ բնակչության սոցիալական վիճակը, ոչ էլ տնտեսական զարգացումը չի տալիս այն բանի հնարավորությունը, որ ողջ երկրի մասշտաբով հայտարարվի համակարգային արգելափակում, որը ենթադրում է լքել տունը կամ սահմանափակել գործունեությունը և այլն: Բայց կետային սահմանափակումներն ընդլայնելու կամ լրացուցիչ կետային սահմանափակումներ հաստատելու անհրաժեշտությունը նույնպես շատ ակտիվորեն դիտարկվում է, որը պայմանավորված է համավարակի տարածման դինամիկայով:

«Մենք այսօր ունեցել ենք մոտ 4 000 դեպք, և, իհարկե, բոլորս շատ լավ հասկանում ենք, որ նման բարձր դինամիկան շատ բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Նույնիսկ առանց որևէ սահմանափակումների, այսօր մենք գործարարներից լսել ենք, որ այս համավարակաբանական ֆոնի պատճառով իրենց վաճառքն արդեն սահմանափակ է, ուստի բոլորս ունենք ընդհանուր խնդիր և ընդհանուր հետաքրքրություն`դանդաղեցնել համավարակի տարածումը, կայունացնել իրավիճակը և դրանով իսկ մեր բնակչությանը, բիզնեսին, սովորական գործունեության վերականգնման հնարավորություն, որն անհրաժեշտ է նրանց տնտեսական հզորության համար»,- նշել է Ցքիտիշվիլին:

Նա նաև ընդգծել է, որ այս փուլում չկա սահմանափակումների հատուկ ցուցակ և սահմանափակումները, որոնք կարող են հաստատվել, ծրագրվում է ընդունել բիզնեսի հետ հաղորդակցության ճանապրհով:

«Երբ մենք խոսում ենք կետային սահմանափակումների մասին, մենք ոչ մի նոր բան չենք կարող հորինել, մենք կարող ենք վերանայել այլ երկրների փորձը, այն պրակտիկան, որը կիրառում են բոլոր երկրները: Համաշխարհային համավարակաբանները համաձայնում են, որ վարակի տարածումը դանդաղեցնելու ամենաարդյունավետ միջոցը շարժունակության նվազեցումն է, ինչպես նաև շնչադիմակի կրումը: Երբ մենք խոսում ենք շարժունակության նվազեցման մասին, դա կարող է լինել որոշակի օրերին աշխատանքային ժամերի կրճատում, գործունեության որոշակի տեսակների սահմանափակում, կարող է դադարեցվի տրանսպորտի երթևեկությունը որոշակի քաղաքներում կամ շրջաններում, սակայն մենք չենք խոսում համակարգային արգելափակումների կամ արգելափակման նման գործողությունների մասին: Մենք խոսում ենք միջոցառումների տեսակի կամ դրանց համադրության մասին, որոնք էապես կօգնեն մեզ նվազեցնել շարժունակությունը և դանդաղեցնել վարակի տարածումը»,- հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին: