
Նինոծմինդայում կայացած «Master League» ֆուտբոլային առաջնության հաղթող Գանձայի թիմը, նոյեմբերի 20 -ին Թբիլիսի քաղաքում` «Մաստեր Լիգայի» խաղադաշտում, Բորժոմիի թիմի հետ անցկացրեց եզրափակիչ հանդիպումը:
Գանձա թիմի խաղացողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Խաղը ավարտվեց 4 – 3 հաշվով օգուտ Բորժոմիի թիմի: Բորժոմիի թիմը ստացավ գումարային պարգեւ 1000 լարիի չափով եւ ճանաչվեց Ջավախքի հաղթող: Բայց առաջին եւ երկրորդ հորիզոնականում հայտնված թիմերը կշարունակեն հետագա խաղերը Թբիլիսիում: Սա նշանակում է, որ մեր խաղերը «Մաստեր Լիգայում» դեռ ավարտված չեն»: