2020 թվականին, Վրաստանից, հիմնականում մանդարին է արտահանվել Հայաստան և Ռուսաստան

2020 թվականին, Վրաստանից, հիմնականում մանդարին է արտահանվել Հայաստան և Ռուսաստան

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, 2020 թվականի օգոստոսի 1-ից նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 1 928 տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 941 հազար դոլար:

Ըստ նախարարության տվյալների, այս տարի արտադրված մանդարինը հիմնականում արտահանվել է Հայաստան (883 տոննա) և Ռուսաստանի Դաշնություն (899 տոննա): Այս երկրներից բացի, արտահանում է իրականացվել նաև Ուկրաինա, Մոլդովա և Ղազախստան:

Գերատեսչությունում մեկնաբանում են, որ համապատասխան շտաբն աշխատում է կազմակերպված բերքահավաքի և տեղավորման նպատակով:

«Ոչ ստանդարտ մանդարինները հանձնվում, վերամշակվում են, հոսքերը վերահսկվում և գրանցվում են էլեկտրոնային ծրագրի միջոցով: Ստանդարտ մանդարին է ստանում մինչև 30 ձեռնարկություն: Ինչ վերաբերում է ոչ ստանդարտ պտղին, ապա այն կստանա Քոբուլեթի պահածոների գործարանը», – հայտարարում են նախարարությունում: 1tv.ge