Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մեծ քանակությամբ թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Թբիլիսիում բերման են ենթարկել 1992 թ. ծնված Թ.Տ.-ին: Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ հանցագործությունը պատժվում է 8-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:
«Ձերբակալվածի անձնական և բնակարանի խուզարկության ընթացքում իրավապահները առգրավել են «մետադոնի» 24 փաթեթ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը իր հանցավոր գործունեությունը կոծկելու համար օգտագործել է ուսապարկ և առաքման ծառայության սկուտեր, որի միջոցով նա երթևեկել է քաղաքի տարբեր հասցեներով:
Հատկապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնման և պահման փաստով հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով», – հայտարարում են ՆԳՆ-ում:1tv.ge