Մամզարա գյուղից Բաղդասարյանների ընտանիքի ստացած թոշակը բավարարում է միայն նրանց ապրուստի համար, իսկ տունը գազաֆիկացնելու համար նրանք միջոցներ չունեն:
Ստալգիր Բաղդասարյանը ծնվել է 1937 թվականին Մամզարա գյուղում, իսկ Զինա Բաղդասարյանը՝ 1946 թվականին Կախեթիի տարածաշրջանում: Ստալգիրը և Զինան արդեն 47 տարի է ապրում են միասին և ստացվել է այնպես, որ երեխաներ չունեն: Ընտանիքը ապրում է համեստ և չունի կողմնակի եկամուտներ: Ամուսինները ստանում են 160 լարի թոշակ և 50-ական լարի սոցիալական օգնություն: Բաղդասարյանների տունը գտնվում է անմխիթար վիճակում և չունի գազաֆիկացում:
Ավելի մանրամասն մեր պատրաստած ռեպորտաժում.
Անաիտ Զալալյան