Նինոծմինդայի քաղաքապետարանը անցկացրել է մրցույթ-տենդեր Հեշտիա-Նինոծմինդա ջրագծի նախագծման համար: Նախագծման աշխատանքների համար նախատեսվել է 32, 800 լարի գումար: Մրցույթը շահել է “HIDRA” ՍՊԸ-Ն 18,000 լարիի դիմաց:
Հիշեցնենք, որ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի ֆոնդը կազմում է 1 000 000 լարի, կանցկացվի նոր ջրագիծ, որի նպատակն է բարելավել Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման որակը:
Նախագծման աշխատանքների ավարտից հետո կանցկացվի մրցույթ շինարարական աշխատանքների իրականացման համար: