Ֆրանսիայի Սենատում քիչ առաջ քվեարկության դրվեց Արցախի ճանաչմանն ուղղված բանաձևը: Երկար քննարկումներից ելույթներից հետո բանաձևը դրվեց քվեարկության եւ ստացվեց հետեւյալ պատկերը. 336 հոգի մասնակցեց քվեարկությանը, որից ընդունման համար կողմ քվեարկեց 306 հոգի, մեկ հոգի ձեռնպահ, մնացածը՝ դեմ: Բանաձևի քվեարկությունից հետո երկար ժամանակ ծափահարությունները չէին դադարում:
Այս քվեարկությունից հետո բանաձևը պետք է քննարկվի նաև Ֆրանսիայի խորհրդարանում, եթե ընդունվի նաև նրանց կողմից, ապա պետք է ստորագրի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հիշեցնենք, որ բանաձևը ստորագրել էին Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը