Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ են։
Նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ.
Արգելվում է մարդկանց տեղաշարժը ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով 21: 00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Բացառություններ կլինեն Ամանորի նախօրեին `դեկտեմբերի 31-ին և Սուրբ ծննդյան նախօրեին` հունվարի 6-ին,
Արգելվում է ուղևորափոխադրումը հանրային` այդ թվում միջքաղաքային տրանսպորտով: Մեքենաների դեպքում (ներառյալ տաքսիները) սահմանափակումներ չկան,
Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցնելու են առաքման ծառայության,
Բոլոր վաճառակետերն անցնում են առցանց վաճառքի (բացառություն են սննդի վաճառակետերն ու կենդանիների կերի վաճառքի կետերը, դեղատները, անասնաբուժական դեղատները, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութները և մամուլի կրպակները),
Գիտաժողովներ, դասընթացներ, մշակութային, ժամանցային միջոցառումներ թույլատրվում է միայն առցանց ձևաչափով,
Բաց և փակ տոնավաճառները չեն գործի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել,
Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքների կազմակերպման համար։
Հիշեցնենք` Վրաստանում արգելված են մասսայական միջոցառումները, ռեստորաններն աշխատում են մինչ 22:00-ն։ Այս ժամից սկսած` նոյեմբերի 9-ից արգելված է դրսում մարդկանց տեղաշարժը (այդ թվում` մեքենայով)։ Դիմակ կրելը պարտադիր է այսուհետ նաև բաց տարածքներում (տուգանքը 20 լարի է, մոտ 6 դոլար)։