Ռեստորանները և սննդի կետերն ամբողջովին անցնում են առաքման ծառայության

Ռեստորանները և սննդի կետերն ամբողջովին անցնում են առաքման ծառայության

Վրաստանում առկա համաճարակային վիճակը հաշվի առնելով, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել երկրում գործող կետային սահմանափակումները խստացնելու և ընդլայնելու մասին:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, ռեստորանները և սննդի կետերն ամբողջովին անցնում են առաքման ծառայության: