Հունիսի 7-ին Նինոծմինդայի շրջանի երեք աշակերտներ՝ Ռուզաննա Յաժյանը, Ռուբեն Վարդանյանը և Լեյլա Եսոյանը FLEX ծրագրով կմեկնեն ԱՄՆ:
Մինչ այդ աշակերտները մասնակցել էին անգլերեն լեզվի մրցույթ-օլիմպիադայի: FLEX ծրագիրը բարձր դասարանցիների փոխանակման կրթական ոչ առևտրային ծրագիր է, որի նախաձեռնողն է ամերիկացի սենատոր Բիլ Բրեդլին: 1992 թվականին ծրագիրը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից և ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից: Իր գոյության 24 տարիների ընթացքում FLEX ծրագրով 23 հազար բարձր դասարանցիներ են մեկնել ԱՄՆև այնտեղ անցկացրել 1 տարի, ուսանել ամերիկյան դպրոցներում և ապրել ամերիկյան ընտանիքներում:
Ավելի մանրամասն մենք զրուցեցինք Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան դպրոցի աշակերտուհի Ռուզաննա Յաժյանի հետ:
Գարուշ Արզումանյան