Պետությունը վերականգնում է քաղաքացիներին օգնություն տրամադրելու ծրագիրը
Սահմանափակումները ներկայացնելիս Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է երկրում տնտեսական ճգնաժամին ու նշել, որ այն շարունակվելու է նաև 2021 թվականի ընթացքում: Կառավարությունը խոստանում է՝ լուծելու է Վրաստանի բնակչության տնտեսական հոգսերը:
«Կունենանք տնտեսական նվազագույն անկում, սակայն վարակի դեմ պաքարի առավելագույն արդյունք»,- երկամսյա սահմանափակունների մասին խոսելիս նշեց վարչապետը:
Ստորև ներկայացնում ենք մի քանի փոփոխություն, որ ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումների հետ մեկտեղ.
Այն քաղաքացիները, որոնք կկորցնեն աշխատանքը սահմանափակուների պատճառով, հունվար ամսվանից 6 ամսվա ընթացքում ամսական կտրվածքով կստանան 200-ական լարի: Նախորդ խստացված սահմանափակումների ընթացքում այս արտոնությունից օգտվել էր 125 հազար մարդ,
Այն քաղաքացիները, որոնք ինքնազբաղ են, կստանան 300 լարիի չափով օգնություն, ինչպես նախորդ «լոքդաունի» ընթացքում,
Սոցիալապես անապահով ընտանիքները 6 ամսվա ընթացքում ամիսը 100-ական լարիի չափով օգնություն կստանան: Արտոնությունից կօգտվի 43 հազար քաղաքացի,
Մինչև 17 տարեկան անչափահասները 6 ամսվա ընթացքում կստանան 100-ական լարիի չափով ֆինանսավորում,
Բիզնեսները, որոնք ստիպված են հետաձգել բանկային վարկերի մարումը սահմանափակումների պատճառով, նույնպես պետությունից աջակցություն կստանան։
Միաժամանակ, Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ սահմանափակումներին չհետևելու դեպքում, կսահմանվեն էլ ավելի մեծ չափով տուգանքներ: