Ֆինանսների նախարարությունը ստացել է հատուկ հանձնարարություն, որ բոլոր քաղաքացիները, որոնց համար սահմանված է 300 լարի միանվագ օգնություն, ստանան մինչև դեկտեմբերի 30-ը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
Կառավարության ղեկավարը նշել է, որ յուրաքանչյուր շահառուի նույնականացնելը և նրանց հետ կապ հաստատելը բավականին բարդ կլինի, չնայած պետությունը ունի նախկին սոցիալական աջակցության բավականին լավ հիմք և օգնություն ստացող անձանց նույնականացման տեսանկյունից ունի բիզնեսի օժանդակության հույսը:
«Ելնելով այն բանից, որ այն ավելի նպատակային է ու սահմանված, օրինակ, միանվագ 300 լարի օգնություն կոնկրետ ոլորտի ներկայացուցիչների համար, դա հեշտ չի լինի: Այդ պատճառով երեկ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընկերություններին խնդրեցինք օգնել մեզ այս հարցում: Այսօր Ֆինանսների նախարարությունը ստացավ հատուկ հանձնարարություն, որ այս միանվագ 300 լարի օգնությունը, ում համար նախատեսված է, ստանան մինչև դեկտեմբերի 30-ը: Սա է մեր նպատակը, որը, վստահ եմ, կկատարենք»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: