Կառավարությունը խոստանում է՝ լուծելու է Վրաստանի բնակչության տնտեսական հոգսերը:
1. Վրաստանում ինքնազբաղված քաղաքացիների փոքր շրջանակը, ովքեր այս օրերին կկորցնեն իրենց աշխատանքը պետությունից կստանան 300 լարիի միանվագ օգնություն (խոպանչիների մասին խոսք չկա)
2. Գրանցված աշխատողները, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը հունվարից 6 ամիս շարունակ ամսական 200 լարիի օգնություն կստանան,
3. Ընտանիքները, որոնց սոցիալական բալերը 65 000-ից մինչև 100 000 է 6 ամսվա ընթացքում ամեն ամիս կստանան 100 լարիի օգնություն,
4. Ընտանիքները, որոնց սոցիալական բալերը 0-ից մինչև 100 000 է և ունեն 3 կամ ավել անչափահաս մինչև 16 տարեկան երեխա, 6 ամսվա ընթացքում ամեն ամիս կստանան 100 լարիի օգնություն,
5. Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք 6 ամսվա ընթացքում ամեն ամիս կստանան 100 լարիի օգնություն: