Գեղեցկության սրահները կշարունակեն աշխատել

Գեղեցկության սրահները կշարունակեն աշխատել

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, պարզվում է, որ գեղեցկության սրահներում կանխարգելիչ միջոցառումները բավականին լավ պաշտպանված են:

Ըստ նրա, ռիսկ կար, որ գեղեցկության սրահների փակման դեպքում նրանք կշարունակեին իրենց գործունեությունը տներում, ինչը շատ ավելի ռիսկային կլիներ:

«Ռիսկն ամենուր է, սակայն գնահատվում է այսպես կոչված հարաբերական ռիսկը: Երբ գնահատվել է ռիսկը, պարզվել է, որ գեղեցկության սրահներում կանխարգելիչ միջոցառումները բավականին լավ են պաշտպանված: Կա նաև երկրորդ ռիսկը, եթե փակվեն գեղեցկության սրահները, ապա այս բիզնեսը տեղափոխվում է ստվերի տակ, այսինքն, այդ մարդիկ գնում են տուն, և հնարավոր է, որ տարածման ավելի մեծ ռիսկ լինի: Ուստի, երբ գնահատվեց այս ռիսկը, համակարգող խորհուրդը նպատակահարմար համարեց ունենալ նման տեսակի մոտեցում»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: