Ի՞նչ սահմանափակումներ են գործելու վաղվանից Վրաստանի շրջաններում
Վրաստանում վաղվանից ուժի մեջ են մտնում կառավարության կողմից մշակված լրացուցիչ սահմանափակումները, որոնք երկրում կպահպանվեն 2 ամիս շարունակ: Հատկանշական է, որ արգելքների մի մասը կսահմանվի ամբողջ երկրի մասշտաբով, իսկ մի մասը միայն Վրաստանի խոշոր 7 քաղաքներում:
Ինչ վերաբերում է Վրաստանի շրջաններում սահմանված արգելքներին, երկրի տարածքով նոյեմբերի 28-ից.
արգելվում է տեղաշարժը ժամը 21:00-ից 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը,
ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրում, այդ թվում՝ երկաթուղով, ավտոբուսով, միկրոավտոբուսով,
ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցելու են առաքման ծառայության: Թույլատրվում է.
սննդամթերքը տանել անձամբ, «takeaway»
առաքում
«Drive»
արգելվում է մարզադահլիճների և լողավազանների աշխատանքը,
արգելվում են բոլոր տեսակի գիտաժողովներ, դասընթացներ, մշակութային, ժամանցային միջոցառումներ – թույլատրելի է միայն առցանց ձևաչափով,
արգելվում է սպորտային, արվեստի և մշակույթի խմբակների/ստուդիաների գործունեությունը: