Սահմանափակումների խախտման համար տուգանքը 2000 և 10 000 լարի է

Սահմանափակումների խախտման համար տուգանքը 2000 և 10 000 լարի է

Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում ստեղծված ծանր համաճարակաբանական իրավիճակից ելնելով՝ կառավարություն նոյեմբերի 26-ին ներկայացրեց միջոցառումների նոր փաթեթ, որոնք երկրի տարածքով կսահմանվեն նոյեմբերի 28-ից:

Վաղվանից երկրում կգործեն այնպիսի սահմանափակումներ, ինչպիսին են օրինակ տեղաշարժի արգելքը, տարբեր առևտրի կենտրոնների, մշակութային, սպորտային միջոցառումների, սպորտ դահլիճների և լողավազանների, ինչպես նաև սննդի կետերի աշխատանքի արգելքը:

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ սահմանված կարգավորումները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեցները կտուգանվեն 2000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով:aliq.ge