
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայությունն այսօր ՝ նոյեմբերի 27-ին, աշխատանքներ է իրականացրել Նինոծմինդա քաղաքի Թբիլիսյան փողոցում ջրագծի վթարը վերացնելու համար:
Ջրամատակարարման ծառայության աշխատակիցների խոսքով ՝ վթարի պատճառը հաճախ բնակիչների ձեռքով արված աշխատանքներն են, ինչը վաղ թե ուշ հանգեցնում է ջրագծերի վթարների: