
Գանձայի ֆուտբոլի թիմը հաղթանակ տարավ Ախալցիխեի թիմի նկատմամբ եւ դարձավ «Սիրողական լիգայի» տարածաշրջանային առաջնության հաղթող ու ձեռք բերեց բացառիկ հնարավորություն մասնակցելու արդեն Թբիլիսիում:
Գանձա թիմի խաղացողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Նոյեմբերի 22 -ին մեկնեցինք Թբիլիսի քաղաք անցկացնելու մեր առաջին հանդիպումը: Մրցեցինք Աբխազեթի կոչվող թիմի հետ եւ պարտվեցինք 7 – 1 հաշվով: Ավելացնեմ նաեւ, որ այդ թիմը ուներ հովանավորներ եւ խաղում էր շատ ուժեղ»: