
Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հայտարարությամբ՝ պետությունը մոտ 10 միլիոն լարի կծախսի առաջին կարգի ալյուրի սուբսիդավորման վրա:
Ինչպես նշել է նախարարը՝ յուրաքանչյուր 50 կգ պարկի համար կառավարության կողմից սուբսիդավորումը կլինի առավելագույնը 10 լարի, և նշված մեխանիզմը կապահովի հացի գնի կայունացումը:
«Մենք գինը սահմանել ենք ֆիքսված 53 լարիով: 53 լարի կլինի 50 կգ պարկ ալյուրի գինը: Պետական սուբսիդիան մեկ տոպրակի համար կլինի ոչ ավելի, քան 10 լարի: Ալրաղացները կառաջարկեն տարբեր գներ, կլինի նաև որոշակի մրցակցություն՝ պետությանը ավելի քիչ գումար ծախսելու համար, և արդյունքը կլինի նույնը, որպեսզի հացը չթանկանա: Մոտավոր բյուջեն գնահատվում է ամսական 2-2,5 մլն լարի, իսկ ամբողջ ծրագրի բյուջեն՝ մոտ 10 միլիոն լարի », — հայտարարել է Դավիթաշվիլին:aliq.ge