Ասպարա գյուղի բնակիչ Յուրա Քոսյանը խնդրանքով դիմել էր Ռադիոնորին իրենց գյուղի արոտավայրի հետ կապված խնդրով:
Բնակիչների խոսքով նրանք չեն կարող արածեցնել իրենց անասուններին Ասպարա գյուղի տարածքի վրա, քանի որ Փոկա գյուղի բնակիչ Լևոն Մկրտչյանն ինքն է օգտագործում այդ արոտավայրերը և թույլ չի տալիս նրանց:
Փոկա գյուղի բնակիչ Լևոն Մկրտչյանն էլ իր հերթին մեզ բացատրեց, որ ինքը օգտվում է այդ արոտավայրերից օրենքի հիման վրա:
Ավելի մանրամասն մեր տեսանյութում.
Բորիս Ղարսլյան