Թբիլիսիի քաղաքապետարանի «Թբիլսերվիս խումբ» ընկերությունը ամանորյա զարդարանքների թարմացման համար նախատեսում է ծախսել 854,8 հազար լարի: Գումարի 4-րդ մասը՝ 195,8 հազար լարին ընկերությունը կծախսի նախորդ տարի Իտալիայից գնված տոնածառի զարդարման համար, իսկ մնացած 659 հազար լարին՝ նոր լուսավորումներ գնելու համար:
Ինչպես ասվում է ընկերության հայտարարությունում՝ ծառայության համար հայտարարված մրցույթը չի կայացել և անհրաժեշտ է լուսավորումների ուղիղ գնման կարգով ձեռք բերում:
Հիշեցնենք՝ Վրաստանում նոյեմբերի 28-ից արգելվում է ժամը 21:00-ից տեղաշարժվել: Բնակչությունը լուսավորված փողոցները կարող է տեսնել միայն մինչև ժամը 21:00-ն: Բացառություն կլինեն դեկտեմբերի 31-ի և հունվարի 6-ի գիշերները, երբ տեղաշարժի սահմանափակումը ժամանակավորապես կհանվի: aliq.ge