2021 թվականի բյուջեի նախագծի համաձայն, որի վերամշակված տարբերակը ներկայացվել է խորհրդարան, 2020 թվականի երկրի տնտեսությունը կնվազի հինգ տոկոսով:
Նախագծի պարզաբանող քարտում նշված է, որ տարվա բյուջեն ծրագրված էր տնտեսական իրական աճի 4,5 տոկոսի սահմաններում կանխատեսված ցուցանիշով, սակայն ելնելով «կովիդ 19»-ի համավարակի տարածումից «Վրաստանի 2020 թվականի պետական բյուջեի մասին» Վրաստանի օրենքոմ իրականացրած փոփոխությունների ժամանակ, 2020 թվականի ընդհանուր ներքին արտադրանքի փոփոխությունը սահմանվել է մինուս չորս տոկոսով: Բացի այդ, համավարակի էլ ավելի սրման պատճառով, անկման տեմպերն էլ ավելի են աճել:
«Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «կովիդ 19»-ի դեպքերի զգալի աճը և ընթացիկ տարվա նոյեմբերի 28-ից տնտեսության տարբեր ճյուղերում գործունեության սահմանափակումը, շարունակում են բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա: Հաշվի առնելով վերոնշյալը և արժույթի միջազգային հիմնադրամի հետ խորհրդակցությունները, 2020 թվականին սպասվում է ՀՆԱ-ի անկում հինգ տոկոսի շրջանակներում»,- ասվում է նախագծում:
Ըստ ընթացիկ կանխատեսումների, ՀՆԱ-ի իրական աճը, ինչպես սպասվում է, 2021 թվականին կհասնի 4,3 տոկոսի, իսկ միջնաժամկետ հեռանկարում կպահպանվի 5,5 տոկոսի շրջանակներում: 1tv.ge