
Նոյեմբերի 30-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է անցկացրել Նինոծմինդա քաղաքում տեսախցիկների գնման և տեղադրման համար:
Ծրագրի նախնական գումարը 77500 լարի էր: 72065 լարի գումարի դիմաց մրցույթը շահել է “Delta Consulting”:Ծրագիրը նախատեսնում է տեղադրել 11 տեսախցիկ ՝ 2 «խելացի» տեսախցիկ և 9 պարզ:
Տեսախցիկները նախատեսվում է տեղադրել Վրաստանի ՆԳՆ-ի պատվերով նախանշված վայրերում :
Այս տեսախցիկները կգրանցեն վարչական իրավախախտումները: