
Քութաիսիի կլինիկայից անհետացած տղամարդուն գտել են մահացած: Ինչպես հայտարարել են ներքին գործերի նախարարությունում, պացիենտի դին իրավապահները հայտնաբերել են կլինիկայի հարակից անտառում:
Դիակը տեղափոխվել է դիահերձարան: Նոյեմբերի 27-ին 76-ամյա տղամարդը անհետացել է բժշկական կենտրոնից: Նա կլինիկայից դուրս է եկել հետևի դռնով:
Կլինիկայում հայտարարում են, որ տղամարդը կլինիկայից դուրս էր գրվելու նոյեմբերի 28-ին, սակայն գիշերը դիմել էր փախուստի: Հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով:tv9news.ge