Նինոծմինդա քաղաքի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է անցկացրել Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում ջեռուցման նոր համակարգի համար:
Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 20500 լարի: 17
900 լարի գումարի դիմաց մրցույթը շահել է Թբիլիսիի «Օվալ» ընկերությունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մի քանի անգամ հայտարարվել էր ջեռուցման համակարգի մրցույթ, այնուամենայնիվ, ելնելով այն բանից, որ ոչ ոք չի ցանկացել մասնակցել էլեկտրոնային մրցույթին, այն չի կայացել:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի տնօրեն Վալերի Բդոյանից, ներկայումս շենքում ջեռուցում չկա, գրասենյակները ջեռուցվում են էլեկտրական տաքացուցիչներով: Ինչ վերաբերում է նոր ջեռուցման համակարգին, նախագիծը նախատեսում է երկու գազի կաթսա, որոնցից մեկը ջեռուցելու է մարզադահլիճը, իսկ մյուսը `աշխատասենյակները: Կլինի նաեւ տաք ջուր, որն ապագայում թույլ կտա մարզիկների համար լոգարաններ կառուցել:
Նշենք նաև, որ Նինոծմինդա քաղաքում գտնվող մարզադպրոցի շենքը գործնականում վթարային է և հիմնանորոգման կարիք ունի: