Ախալքալաքում և Նինոծմինդայում 300 լարիանոց միանվագ օգնությունը, որը Վրաստանի կառավարությունը տրամադրում է կորոնավիրուսի հետ կապված, տրվում է միայն ռեստորանի աշխատակիցներին, ովքեր դադարել են աշխատել նոյեմբերի 28-ից և չեն բացվի մինչև փետրվարի 1-ը:
Հակաճգնաժամային ծրագրի առաջին փուլերի շրջանակներում, 300 լարիի չափով միանվագ փոխհատուցում էին ստացել հագուստի տոնավաճառի, տարբեր խանութների (բացառությամբ մթերային խանութների) շատ աշխատակիցներ և ինքնազբաղված անձինք: Այդ ժամանակ սահմանափակումները տարածվում էին շատ օբյեկտների վրա, հետևաբար փոխհատուցումը տրվում էր եկամուտ կորցրած մարդկանց ավելի լայն շրջանակին:
Այս անգամ ներդրված կետային սահմանափակումները չեն վերաբերում ամբողջ երկրին: Այսպիսով, 300 լարիի չափով միանվագ օգնություն կստանան այն հաստատությունների աշխատողները և այն անհատ ձեռնարկատերերը, ովքեր եկամուտ չեն ստանա 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունվարին գործարկված սահմանափակումների պատճառով: Մոտ 100 հազար մարդ կօգտվի այս ծրագրից, դրա համար բյուջեում նախատեսված է 30 միլիոն լարի:
Ելնելով այն հանգամանքից, որ Ախալքալաքում և Նինոծմինդայում սահմանափակումները տարածվում են միայն ռեստորանների գործունեության վրա, որոնք կարող են աշխատել միայն առաքման ռեժիմով, ապա փոխհատուցումը կտրվի միայն ռեստորանների այն աշխատակիցներին, ովքեր կորցրել են իրենց եկամտի աղբյուրը: