Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստից առաջ խոսել է երկրում սահմանված երկամսյա սահմանափակումների ծրագրի մասին: Նրա խոսքով՝ սահմանափակումների ծրագրի հետ միասին, Վրաստանում օրական թեստավորումների քանակը կավելանա և կհասնի մինչև 20 հազարի, ինչը կնպաստի համաճարակի տարածման մակարդակի շտապ հայտնաբերմանը:
«Քաղաքացիները հնարավորություն կունենան պետության հաշվին օրական 20 հազար թեստ կատարել, բացի մասնավոր հատվածից»,- հայտարարել է Գախարիան:
Վերջում կառավարության ղեկավարը նշել է, որ երկամսյա ծրագրի նպատակը վարակի շտապ հայտնաբերումը, մեկուսացումն ու բուժումն է, որպեսզի փետրվարի սկզբին լիարժեք կյանքը շարունակելու հնարավորություն լինի:aliq.ge