Դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4260 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 147 636 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 947 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 124 568 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 45 մարդ, ընդհանուր՝ 1 387:
Կարանտինային գոտում է գտնվում 1 974 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 561 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 867 պացիենտ: aliq.ge