Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերում պետնախարարի աշխատակազմի տեղեկատվությամբ՝ այսուհետ ոչ վրացալեզու Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան տեղաշարժի արգելքի ընթացքում (21:00-05:00) անհետաձգելի անհրաժեշտության դեպքում իրենց մայրենի լեզվով դիմել տեղաշարժի թույլտվություն ստանալու համար:
«Ելնելով համաճարակային իրավիճակից և կառավարության համակարգող խորհրդի որոշումներից՝ պետնախարարի աշխատակազմը որոշում է կայացրել կառավարական 1441 թեժ գծի աշխատանքն իրականացնելու համար աշխատանքի ընդունել երկլեզու օպերատորների:
Պետնախարարի ապարատը ապահովել է մի քանի երիտասարդի հատուկ վերապատրաստումը և աշխատանքի տեղավորումը կառավարական 1441 թեժ գծում, որոնք կիրականացնեն քաղաքացիների խորհրդատվություն և համապատասխան ծառայություն հայերենով և ադրբեջաներենով՝ սահմանված տեղաշարժի արգելքի ժամանակ քաղաքացիներին անհետաձգելի անհրաժեշտության դեպքում թույլտվություն տալու վերաբերյալ»,- ասվում է նախարարության հայտարարությունում: aliq.ge